Միշտ մեծ հետաքրքրություն եմ ունեցել Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Տոգոյի արտաքին գործերի, համագործակցության եւ աֆրիկյան ինտեգրացիայի նախարար Ռոբերտ Դուսեն։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության նախարարական համաժողովին մասնակցելու համար՝ ընդգծելով Կազմակերպության միավորող դերը տարբեր երկրների եւ ժողովուրդների միջեւ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Ռոբերտ Դուսեյին նշեց, որ միշտ մեծ հետաքրքրություն է ունեցել Հայաստանի պատմության եւ մշակույթի նկատմամբ եւ այժմ ուրախ է անձամբ այս առիթով գտնվել Երեւանում։
Նախարարները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի շուրջ, ընդգծեցին տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների վերաբերյալ պարբերական խորհրդակցությունների անցկացման կարեւորությունը։
Հանդիպումից հետո նախարարները ստորագրեցին երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ խորհրդակցությունների անցկացման մասին հուշագիր։





























