Արարատի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին ողբերգական դեպք է արձանագրվել։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 08:20-ի սահմաններում ՏԿԱԻՆ փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիփանիկ գյուղի վարչական տարածքում արհեստական լճակում մի քաղաքացի ջրահեղձ է եղել, իսկ մյուսի կյանքին վտանգ է սպառնում եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Փրկարարները մեծ դժվարությամբ կարողացել են նշված հատվածից դուրս բերել Երեւան քաղաքի բնակիչ, 54-ամյա Սերգեյ Ա.-ին, ում Մասիսի շտապօգնության բրիգադը օպերատիվորեն տեղում առաջին բուժօգնությունը ցուցաբերելով` տեղափոխել է Մասիսի հիվանդանոց:
Փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձվածի դին, ով, ըստ տեղեկությունների` Երեւանի Ջրվեժ թաղամասի բնակիչ էր: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են նաեւ Volkswagen Vento մակնիշի 33 ՍP 149 համարանիշի ավտոմեքենան, որը փրկվածինն էր:





























