Ֆիջիի Հանրապետության խորհրդարանը երկուշաբթի երկրի զբաղվածության, արտադրության եւ արդյունաբերական հարաբերությունների նախարար Ժիոժի Կոնուսի Կոնրոտեին ընտրել է նոր նախագահ։ Նրա թեկնածությունը, որն առաջադրել էր երկրի վարչապետ եւ իշխող «Ֆիջին առաջին հերթին» կուսակցության նախագահ Վորեկե Բաինիմարան, պաշտպանել է 31 պատգամավոր։ Դեմ է արտահայտվել 14-ը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
68-ամյա պաշտոնաթող գեներալ եւ նախկին դիվանագետ Կոնրոտեն հոկտեմբերի վերջին հանրապետության նախագահի պաշտոնում կփոխարինի Էպելի Նաիլատիակուին։ Նրա լիազորությունների ժամկետը 3 տարի է։
Ֆիջիի Հանրապետությունում բնակվում է 885 հազար մարդ։





























