Ղրղըզստանի իրավապահ ծառայությունները քրեական գործ են հարուցել Բիշքեքի մոտակա №50 քննչական մեկուսարանից  9 բանտարկյալների փախուստի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Թեմիր Սարիեւը ուժայինների հետ համատեղ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։

«Փախուստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ստեղծվել է հանձնաժողով, ծառայողական քննություն է ընթանում»,- ասել է վարչապետը։