Երկուշաբթի Սինգապուրի  գործարաններից մեկում որոտացած պայթյունից զոհվել է մեկ մարդ, եւս 7-ը վիրավոր են։ Այս մասն հայտնում է Channel NewsAsia հեռուստաալիքը։

Պայթյունից հետո խոշոր հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են  մեկնել բժիշկներ եւ փրկարարներ։ Պայթյունի պատճառները հայտնի չեն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Տուժածները հոսպիտալացվել են։

Նախնական տեղեկություններով՝ գործարանը պատկանում է նավթագազային ընկերություններից մեկին։