Նոր հետազոտությունների ընթացքում բժիշկները կարողացել են պարզել, որ սոցցանցերը չեն ազդում դպրոցում երեխայի առաջադիմության վրա, ի տարբերություն տեսախաղերի։ 

Արժե նշել, որ տեսախաղերի վրա չափից շատ ժամանակ ծախսելը բացասաբար է ազդում երեխաների ոչ միայն մտավոր կարողությունների, այլեւ՝ պահվածքի վրա ընդհանուր առմամբ։ 

Գիտական աշխատանքի նախաձեռնող հետազոտողներն իրենց փորձարկումն անցկացնում են ԱՄՆ-ի Հյուսիսային Իռլանդիայի նահանգի Մանկության ազգային բյուրոյի դպրոցներում։  Հետազոտության շնորհիվ մասնագետները ցույց են տվել, որ այն երեխաների  77 տոկոսը, որոնք քիչ ժամանակ են հատկացրել տեսախաղերին, քննության ընթացքում  А, В եւ С գնահատականներ են ստացել։

Այն կամավորների թվում, որոնք համակարգչային խաղեր են խաղացել, քննությունը հանձնել է ընդամենը  41 տոկոսը։ Չնայած նրան, որ փորձարկման մասնագետները շատ ավելի մեծ ժամանակ են տրամադրել սոցցանցին, քան տեսախաղերին, սոցցանցերի մշտական օգտատերերի  քննությունների արդյունքներում զգալի տարբերություններ չեն արձանագրվել, տեղեկացնում է   Informing-ը։ 

Միաժամանակ պարզվել է, որ 10-ը դպրոցականից 4-ը առնցանց է եղել 4 ժամ կամ ավելի։ Ընդ որում, քննություններում լավագույն արդյունքներն ի ցույց են դրել նրանք, ովքեր ամեն օր համակարգիչն առնվազն երեք ժամ օգտագործել են աշխատանքի համար՝ դրանով տնային առաջադրանքներ անելով։  

Գիտնականներն ուշադրություն են դարձնում այն բանի վրա, որ բացի դասերից, ուսուցիչները պիտի իրենց աշակերտներին ստիպեն ավելի շատ ժամանակ անցկացնել գիրք կարդալու վրա։ Բացի այդ, դպրոցականներն իրենց տեղեկատվական տոխնոլոգիաների մասնագետ են համարում։  Հենց դրա համար էլ բժիշկները ծնողներին կոչ են անում երեխաներին օգնել ճիշտ թվային սովորույթներ ձեռք բերել։