Ուզբեկստանի Ֆերգանայի շրջանում վարչապետ Շավքաթ Միրզիեւի այցից առաջ բնակիչներին ստիպել են հավաքած բամբակը սոսնձել բամբակենիների վրա։ Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի տեղական ծառայությունը։

Տեղի իշխանությունները որոշել են նման կերպ պարծենալ իրենց դաշտերում «բամբակի առատ  բերքով»։ Հաղորդվում է, որ վերանորոգվել են նաեւ ճանապարհները, որոնցով պետք է անցնի վարչապետը։

Ֆերգանայի քաղաքապետարանում ռադիոկայանի աղբյուրները հայտնել են, որ քաղաքապետ Շուհրաթ Գանիեւն անձամբ է տվել այդ կարգադրությունը՝ հրամայելով «բամբակի դաշտերում ձյունաճերմակ սպիտակություն» ապահովել։

Ավելի քան 400 տղամարդ եւ կին սոսնձով պատել է բամբակենիները եւ բամբակը նորից «տեղը դրել», փոխանցում է Gazeta-ն։