Շվեյցարիան ծրագրում է 2015 թվականին 30 հազար ներգաղթյալի ընդունել: Այս մասին հոկտեմբերի 10-ին Ժնեւում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է երկրի նախագահ Սիմոնետ Սոմարուգան:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, նա հավելել է, որ իրավիճակը դեռեւս կարող է փոխվել:

Նախագահը նաեւ նշել է, որ փախստականների խնդիրը լուծելու համար եվրոպական երկրները պետք է ոչ թե միայնակ գործեն, այլ միավորեն ջանքերը եւ խնդրի դեմ պայքարեն Թուրքիայի ու տարածաշրջանի այլ երկրների հետ միասին:

Շվեյցարիան, օրինակ, մուտքի վիզաների ստացման պարզեցված ծրագիր է առաջարկում Սիրիայից փախստականների համար, որոնք Շվեյցարիայում հարազատներ ունեն: Դա կօգնի ընտանիքների վերամիավորմանը: