Հոկտեմբերի 9-ին Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» հյուրանոցում հայտնաբերված 57-ամյա Գագիկ Ա.-ի դիակի վրա արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն եղել: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Օրեր անց պատրաստ կլինի նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը կպարզի՝ տղամարդու մահն ինչի հետեւանքով է վրա հասել:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ քննիչները դեռեւս որեւէ վարկած չունեն՝ արդյոք սպանություն, թե ինքնասպանություն է եղել: 

Քննչական կոմիտեում դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել: Հետաքննությունը շարունակվում է:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Փեթակ» հյուրանոցում հոկտեմբերի 9-ին դիակ է հայտնաբերվել: NEWS.am-ի տեղեկություններով` աշխատակիցը մուտք գործելով հյուրանոցի սենյակներից մեկը, նկատել է, որ հյուրանոցի այցելուն անշարժ ընկած է հատակին:

Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ:

Հայտնաբերվածը 57–ամյա տղամարդ է, որի մահվան հանգամանքները դեռ պարզ չեն։ Նշանակվել է  դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է քննություն: