ԱՄՆ Հարավային Կարոլինա նահանգի Ռոք Հիլլ քաղաքում երկու տարեկան տղան քիչ է մնացել սպանի իր տատիկին. նա կրակել է տատիկի վրա առանց հսկողության թողած ատրճանակից:
Դեպքը կատարվել է ավտոմեքենայում, որը վարում էր տղայի 40- ամյա տատիկը: Երեխան նստած էր հետեւի նստատեղին, որտեղ մեծահասակներից ինչ -որ մեկը 9 միլիմետրանոց տրամաչափի ատրճանակ էր թողել, հայտնում է Informing-ը:
Տղան որոշել էր խաղալ ատրճանակով ու պատահաբար կրակել էր վարորդի նստատեղին: Փամփուշտը մտել էր կնոջ մեջքի մեջ: Հայտնի է, որ նա լուրջ վնասված է ստացել, ու հիմա բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը:
Ոստիկանները փորձում են պարզել, թե ով կարող էր զենքը մեքենայում թողնել առանց հսկողության: Որոշ տվյալներով, ատրճանակը տուժածի քրոջն է պատկանում:
Հայտնի է, որ քրեական գործ է բացվել՝ զենքի հետ անփույթ վարվելակերպի հոդվածով: Հիմա լուծվում է զենքի սեփականատիրոջը մեղադրանք ներկայացնելու հարցը:





























