Աբովյան քաղաքի «Նարեկ» ռեստորանային համալիրի հետնամասում հոկտեմբերի 12–ին երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:

NEWS.am-ի տեղեկություններով` մահացածը Աբովյանի  բնակիչ է, 33 տարեկան, նա ռեստորանի աշխատակից չէ։

Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ դիակի վրա բռնության հետքեր չեն եղել, այլ մանրամասներ չհայտնեցին։ Տղամարդու մահվան հանգամանքները կպարզի քննությունը։ Հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: