Սիրիայում ԻՊ-ի օգտագործած ամենագնացները մատակարարվել են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի կողմից։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ բոլորն իրենց հարց են տալիս, թե ինչու են ԻՊ-ի գրոհայիններն ու ոչ միայն նրանք այնպիսի ամենագնացներ օգտագործում, որոնք արտադրվել են Toyota ավտոկոնցեռնի կողմից, եւ ամենակարեւորը՝ որտեղից ԻՊ-ին նման քանակությամբ այդպիսի մեքենաներ։ Այդ հարցի պատասխանը պետք չէ փնտրել ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ ոչ էլ Ճապոնիայում... Պատասխանը շատ պարզ է։ Հավանաբար ոչ ոք չէր սպասում նման բան, բայց այդ ամենագնացները մատակարարել են ամերիկացիներն ու նրանց բրիտանացի գործընկերները»,- ասել է Զախարովան, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»։
Նա հստակեցրել է, որ այդ տեղեկությունը բազմիցս հնչեցվել է արեւմտյան լրատվամիջոցներում։





























