Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականի պահանջը փաստացիորեն համապատասխանում է ահաբեկիչների տրամաբանությանը։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Ասադի հրաժարականի պահանջը ահաբեկիչների տրամաբանության անմիջական կատարումն է։ Նախկինում միջազգային հանրությունը ահաբեկչության դեմ պայքարելիս կոչ չէր անում ընդունել նրանց պահանջները»,- ասել է Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ ԵՄ արտգործնախարարները Ռուսաստանին կոչ էին արել պայքարել ԻՊ գրոհայինների դեմ, այլ ոչ թե աջակցել Բաշար Ասադի ռեժիմին։





























