Անկարայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսը եւ Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը կանչվել են Թուրքիայի ԱԳՆ։
Թուրքական Bugun պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ կանչված Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դեսպանները հանդիպել են ԱԳ նախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳ նախարարը դեսպաններին է փոխանցել Սիրիայի քրդերին տրվող երկու երկրների ռազմական աջակցությունների վերաբերյալ Թուրքիայի անհանգստությունը։




























