ՌԴ արտաքին քաղաքականության առաջնայնությունը մնում է ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Արտաքին քաղաքականության աներկբա առաջնայնությունը Ռուսաստանի մասնակցությամբ բազմակողմանի գործող ձեւաչափերի շրջանակներում համագործակցության զարգացումն է, այդ թվում հատկապես ԱՊՀ, ԵՏՄ եւ ՀԱՊԿ շրջանակներում»,- ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ընդ որում նա հավելել է, որ Մոսկվան մեծ ուշադրություն կհատկացնի Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետության շրջանակներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը։





























