ԱՄՆ-ում սեռական շահագործման զոհ դարձած 149 երեխաներին ազատ արձակելուն ուղղված համազգային գործողության արդյունքում հաջողվել է ձերբակալել 150 կավատների եւ այլ անձանց։

ՀԴԲ-ն տեղական, պետական եւ դաշնային իրավապահ մարմինների, Անհետ կորածների խնդիրներով ազգային կենտրոնի եւ շահագործման զոհ դարձած երեխաների հետ համատեղ 135 քաղաքներում գործողություններ է իրականացրել, հաղորդում է Americaru-ն։

Երեխաների մեծ մասն աղջիկներ են։ Կա 3 տղա։ Գործողությանը մասնակցել է 500 իրավապահ, որոնք խուզարկումներ են իրականացրել հյուրանոցներում, խաղատներում, բեռնատար  մեքենաների կայանատեղիներում եւ այլ վայրերում, որտեղ հաճախ էին լինում  կավատները, մարմնավաճառներն ու նրանց հաճախորդները։