Ֆրանսիացի պաշտոնյաները պերպինյանցի ծնողներին թույլ չեն տվել իրենց որդուն եւ դստերը համապատասխանաբար արքայազն Ուիլյամ եւ Մինի Կուպեր անվանակոչել։  Ինչպես հաղորդում է The Local-ը, երկրում այդ անունների պաշտոնական արգելք չկա, սակայն տեղի քաղաքացիական իրավունքը դատավորներին հնարավորություն է տալիս «արգելք դնել» ծնողների ընտրած անունների վրա՝ հանուն երեխայի շահերի։  

Պերպինյանից ընտանիքի պարագայում ասվել է, որ Արքայազն Ուիլյամ եւ Մինի Կուպեր անունները «ծաղրով լի մանկության» պատճառ կդառնան։ Պարբերականը նշում է, որ նման որոշումը կարող է անարդարացի թվալ, եթե հաշվի առնենք, որ Տարզան, Մաուգլի, Կխալիսի անուններին «կանաչ լույս» է տրվել, տեղեկացնում է «Գազետան»։

Մանկական տարօրինակ անունները Ֆրանսիայում  1993-ից ի վեր առկա երեւույթ են, երբ օրենսդրության մեջ կատարված փոփոխությունները ծնողներին այլեւ չեն պարտադրել երեխաների անուններն ընտրել  «ընդունելի» տարբերակների երկար ցանկից։ Այդ ժամանակվանից դատավորները բազմիցս ստիպված են եղել միջամտել իրավիճակին։