Իտալական Բիելլա քաղաքի դատարանը 25-ամյա մարոկկացուն 2 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել՝ 1 եվրո շորթելու համար:
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բիելլայի դատախազությունն այս քրեական գործը հարուցել է 7-ամյա վաղեմության իրադարձությունների առիթով, երբ Նաբիլ էլ-Մութաուկին հազիվ էր 18 տարեկան դարձել: Հետաքննությամբ պարզվել է, որ պատանին իր հասակակցից գումար է պահանջել, սակայն մերժում ստանալով՝ նրանից խլել է 1 եվրո գումարը:
ՌԻԱ Նովոտիի փոխանցմամբ, դատարանի վճռով Նաբիլը պետք է նաեւ 300 եվրոպայի չափով տուգանք վճարի: Մարոկկացու փաստաբանները մտադիր են բողոքարկել վճիռը:




























