Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ եթե Ռուսաստանը հրաժարվի 3 մլրդ դոլար եվրապարտատոմսերի վերակազմավորումից, Ուկրաինան նրան դատի կտա։

«Հոկտեմբերի 29-ին մենք Ռուսաստանին առաջարկում ենք եւս մեկ անգամ իր  համար որոշում  կայացնել. ցանկանում են նրանք ընդունել այն պայմանները, որոնք մենք առաջարկել ենք բոլոր վարկատուներին, թե կարծում են, որ իրենք յուրահատուկ են։ Եթե նրանք կարծում են, որ նրանք յուրահատուկ են, մենք պատրաստ ենք ՌԴ-ի դեմ դատական գործընթաց սկսել»,- ասել է վարչապետը ճեպազրույցի ժամանակ, փոխանցում է LB.ua-ն։

Ինչպես փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան», Յացենյուկը հայտնել է, որ պարտատերերը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում պաշտպանել են պետության կողմից ուկրաինական ինքնիշխան եւ երաշխավորված եվրապարտատոմսերի 14 թողարկներից 13-ը։