Աշտարակ քաղաքում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հողի մեջ թաղված 4-ամսական երեխայի դի է հայտնաբերվել: ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի հատկանիշներով՝ սպանություն: Այսօր կատարվել է արտաշիրիմում:

Ըստ shamshyan.com-ի՝ երեխայի մայրն ու հայրը Երեւան գնալիս են եղել, եւ երեխայի խնամքը թողել են ոմն Անժելային եւ ոմն Հակոբի մորը, սակայն երբ երեխան սկսել է լաց լինել, Անժելան քարով հարվածել է երեխային՝ պատճառելով մահ, որից հետո բրդյա շորերով փաթաթել է եւ թաղել են երեխային: