Երեւանի Դավիթ Բեկի պողոտայում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, իրար են բախվել Երևանի բնակիչներ 48-ամյա Ա. Ա.-ի վարած Mitsubishi Colt եւ 31-ամյա Ս.Դ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով  Ս. Դ.-ն և նրա մեքենայի ուղևորը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն:

Ըստ shamshyan.com-ի տեղեկությունների՝ Ա. Ա.-ն աշխատում է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես վարորդ, Ս. Դ.-ն աշխատում է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: