ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մտադիր է երկարաձգել ամերիկյան ներկայությունն Աֆղանստանում։ Լրատվամիջոցների տվյալներով, ամերիկացի առաջնորդն այդ թեմայով պաշտոնական հայտարարություն է անելու։  

Ինչպես հայտնել է վարչակազմի ներկայացուցիչը, որի խոսքերն է մեջբերում   Fox News-ը, Օբաման մտադիր է 2016-ի մեծ մասում պահպանել զինվորականների առկա քանակը՝ 9,8 հազար մարդ, իսկ հետո՝ 2017-ին աստիճանաբար կրճատել մինչեւ  5,5 հազար մարդու։ Դեռեւս չի ճշտվում, թե ամերիկացի զինվորականները մինչեւ երբ կմնան Աֆղանստանում, տեղեկացնում է   «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ մինչեւ տարեվերջ Աֆղանստանից դուրս կբերվի ամերիկացի զինվորների մեծամասնությունը, այնպես որ այնտեղ զինվորականների ընդամենը մի փոքրիիկ խումբ կմնա, որոնք կզբաղվեն դեսպանատան պաշտպանությամբ:

Ինչպես նշում են ԱՄՆ-ի ներկայացուցիչները, այդ հարցում դիրքորոշման փոփոխությունը բացատրվում է իսլամական «Թալիբան» շարժման ներկայացրած սպառնալիքի մեծացմամբ։