Անկարայում հոկտեմբերի 10-ին իրականացրած պայթյունի հետ կապ ունենալու մեջ կասկածվող 10 հոգի ձերբակալվել են։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հեռուստաեթերում հայտնել է, թե ոստիկանությունը Անկարայի ահաբեկչության հետաքննության շրջանակներում ձերբակալվել են 10 հոգի։
Դավութօղլուն նաեւ շեշտել է, թե ոստիկանները նաեւ ձերբակալել են Twitter-ի 2 օգտատերերի, ովքեր պայթյունից մեկ օր առաջ զգուշացրել էին, որ Անկարայում ռումբ է պայթելու։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 2015թ. հոկտեմբերի 10-ի առավոտյան արհմիությունների կազմակերպած Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել հզոր պայթյուններ, որոնց հետանքով զոհվել են 99 քաղաքացի։





























