Հոկտեմբերի 19-ից Արագածոտնի մարզում կգործարկվի նոր տեղադրված արագաչափ սարք:
Ճանապարհային ոստիկանությունից NEWS.am_ին հայտնում են, որ մասնավորապես, 2015 թվականի հոկտեմբերի 19-ից կգործարկվի (Մ-3) Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Արագածոտնի մարզի Ջամշլու համայնքի վարչական տարածքում տեղադրված արագաչափ սարքը՝ երկու ուղղություններով՝ 60կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:





























