Կոսովոյի խորհրդարանում ընդդիմադիր «Դաշինք հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցության ներկայացուցիչ Դոնիկա Կադա Բույուփին արցունքաբեր գազ է կիրառել նիստջերի դահլիճում, որից հետո բոլոր ներկաներին տարհանել են:

Միջադեպի հետ կապված տարհանում է սկսվել: Տուժածների մասին չի հաղորդվում, փոխանցում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ընդդիմության բողոքները կապված են իշխանությունների կողմից Սերբիայի հետ հարաբերությունների ջերմացման ուղղված պայմանավորվածությունների հետ:

Ավելի վաղ նշվել էր, որ Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ակցիայի մասնակիցները քարեր ու դյուրավառ հեղուկով շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ: