Երեւանի Չաուշի փողոցում այսօր՝ հոկտեմբերի 15-ին, 14:30-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է գրանցվել: «ԶԻԼ» մակնիշի վարորդը վրաերթի է ենթարկել  ամուսիններին:

Կինը տեղում մահացել է, իսկ ամուսինը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Քննությունը վարում է ՀՀ Քննչական կոմիտեն: