Եվրասիական տնտեսական միությունը բանակցություններ է սկսում Իսրայելի հետ՝ ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ: Նման որոշում է կայացվել այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Ղազախստանում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստում:

Բացի այդ, նիստում հաստատվել են «2015-2016թթ. Եվրասիական տնտեսական միության միջազգային գործունեության հիմնական ուղղությունները» եւ «ԵՏՄ հիմնական գործընկերների հետ միջնաժամկետ հեռանկարում առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումները»:

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները հաստատել են նաեւ ծառայությունների տեսակների ցանկը, որոնց մասով ԵՏՄ շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձևավորումն իրականացվելու է ազատականացման պլան-ժամանակացույցի համապատասխան: Կողմերը հաստատել են նաև ԵՏՄ մարմիններում արտաքին աուդիտի մասին դրույթները:
Երկրների աառաջնորդները քննարկել են ԵՏՄ տնտեսական զարգացման ուղղությունները, «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի» նախագծի հետ ԵՏՄ-ի կապակցումը: