Ադրբեջանական եւս մի դիվանագետ փախել է Բաքվից։

Turan գործակալության տվյալներով, այդ դիվանագետը Սամիր Իսմայիլովն է, որն աշխատում էր Ստրասբուրգում Ադրբեջանի ներկայացուցչությունում, երբ այն ղեկավարում էր Արիֆ Մամեդովը։   Արիֆ Մամեդովի՝ պաշտոնից ազատումից հետո Իսմայիլովին սկսել են համառորեն Բաքու հրավիրել։

Այդ ընթացքում նա աշխատում էր Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատան տնտեսական հարցերով տնօրենի պաշտոնում։   Երբ Ս․ Իսմայիլովը պահանջել է իրեն պաշտոնական հրավեր ուղարկել, նրա վրա ճնշում են գործադրել։ Ի Իսմայիլովը հրաժարվել է Ադրբեջան վերադառնալ։  

Ս. Իսմայիլովը հրաժարվել է Բաքու վերադառնալ նույնիսկ այն բանից հետո, երբ արտգործնախարարությունը նրան գործուղումից շտապ հետ է կանչել։ 

Նշենք, որ Սամիր Իսմայիլովն արդեն չորրորդ ադրբեջանցի դիվանագետն է, որը հրաժարվել է հայրենիք վերադառնալ։