Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավին չի մասնակցելու: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
«Մենք «Ոչ»-ին միանալ չենք կարող, քանի որ խորհրդարանում «այո» ենք ասել Սահմանադրական փոփոխություններին: «Այո»-ի քարոզարշավին էլ մասնակցել չենք կարող, քանի որ քարոզարշավին մասնակցում են խմբակցությունները, իսկ ես ներկայացնում եմ ՀԱԿ-ը, որի անդամները հարցի վերաբերյալ տարբեր մոտեցումներ ունեն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
Նշենք, որ Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակված է դեկտեմբերի 6-ին: Քարոզարշավը սկսվել է հոկտեմբերի 10-ին:





























