Ռուսաստանը  արգելված «Իսլամական պետության» դեմ ռազմական պայքարի համար Սիրիայի տարածքում ռազմաբազա կստեղծի։  Այդ մասին «Կոմսոմոլսկայա պրավդա» ամսագրին տված հարցազրույցում ասել է Գլխավոր օպերատիվ տեսչության ղեկավար, Գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։ 

«Դա այնպիսի բազա կլինի, որն իր մեջ կներառի մի քանի բաղադրիչ՝ ծովային, օդային, ցամաքային։   Միջերկրական ծովում ռուսական ՌԾՈՒ-ի խմբավորումը նախ եւ առաջ ապահովում է նյութական միջոցների մատակարարումը։ Որպեսզի այդ գործընթացն անխոչընդոտ ընթանա, այնտեղ տեղակայվել է գրոհային նավերի մի  խումբ», - ասել է նա։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ՌԾՈՒ-ի հարվածային խումբը Կասպից ծովի նշանակված տարածքից ծովային  բազավորման «Տրամաչափ» հրթիռներով  կենտրոնացած հարված է հասցրել Սիրիայի տարածքում  ԻՊ-ի ենթակառուցվածքի օբյեկտներին։ 

Մեծ հեռավորության վրա թիրախներին հարվածելու ճշգրտությունը կազմել է երեք մետրից ոչ ավելի։ Գործարկումը կատարվել է   «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ», «Մեծն Ուստյուգ»  եւ «Ուգլիչ» հրթիռային նավերից։