Թուրքիայի գիտության եւ արդյունաբերության նախարար Ֆիքրի Ըշըքի կողմից հանրությանը ներկայացրած տեղական առաջին ավտոմեքենան մեծ աղմուկ է բարձրացրել Թուրքիայում։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի գիտության եւ արդյունաբերության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է թուրքական արտադրության առաջին ավտոմեքենայի մասին՝ շեշտելով, որ այն մինչ 2020-ը կհայտնվի շուկայում։
Պաշտոնական տեսանյութում նախարարը ներկայացրել է թուրքական տեղական մեքենան եւ վարել այն։
Այս տեսանյութից հետո ամբողջ Թուրքիայում մեծ աղմուկ է բարձրացել, քանի որ «տեղական» ավտոմեքենան ամբողջովին կրկնօրինակում է 2007 թվականի Cadillac BLS-ին։
Իսկ Cadillac BLS վարող մի շարք հումորով քաղաքացիներ իրենց մեքենաների վրա փակցրել են «տեղական մեքենա» գրությունը՝ ծիծաղ պատճառելով նաեւ շրջապատին։
































