Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ հոկտեմբերի 16-ին, ժ. 18.10-ին, բաժին է ներկայացել 25-ամյա Տանյա Ս.-ն:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հոկտեմբերի 12-ից ՌԴ Սուրգուտ քաղաքի ՆԳՎ կողմից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:

Ներկայանալու մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: