Բուլղարիայի ռազմածովային ու ռազմաօդային ուժերը Սեւ ծովում մասնակցում են փրկարարական գործողությանը, որտեղ Վառնա քաղաքից 70 մղոն հեռավորության վրա թուրքական նավ է խորտակվում: Այս մասին շաբաթ հայտնել է Բուլղարիայի պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունը:
«Պաշտպանության նախարար Նիկոլայ Նենչեւը կարգադրել է, որ Բուլղարիայի ՌԾՈւ ու ՌՕՈւ զինծառայողները անցնեն աղետի ենթարկվածների որոնման ու, անհրաժեշտության դեպքում, նաեւ փրկության գործողությանը: Այս պահին փրկարարական գործողությանը երկու ուղղաթիռ է միացել»,- տեղեկացրել է մամուլի ծառայությունը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նավում 14 մարդ կա: Մանրամասները առայժմ հայտնի չեն:




























