Քաջարան քաղաքում հոկտեմբերի 17–ին տեղացած ձյանը քաջարանցիները թեև չէին սպասում, սակայն անակնկալի չեն եկել:
«Հոկտեմբերին մեզ մոտ բավականին ցուրտ է լինում: Տարվա այս ամսվա համար ձյունը Քաջարանի համար նորմալ երևույթ է: Գիտենք, որ մի օր կարող է արթնանանք, ու ձյունը նստած լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաջարանցի Արմենը` հիշեցնելով, որ նախորդ տարի օրինակ` իրենց քաղաքում առաջին ձյունը տեղացել էր հոկտեմբերի 11-ին:
Նշենք, որ Քաջարանում առաջին ձյունը սկսել է տեղալ հոկտեմբերի 17–ի գիշերը ժամը 03:30-ի սահմաններում, ձյան ծածկույթը եղել է մոտ 5 սմ., սակայն օրվա ընթացքում ձյունը հալվել է։






























