«Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիա» (FIDH) իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել չեղյալ հայտարարել Լեյլա եւ Արիֆ Յունուսների վրդովվեցուցիչ դատավճիռները: Կազմակերպության հայտարարությունում նշվում է, որ դատավճիռները կայացվել են մի դատավարության արդյունքում, որը կոպտորեն անտեսել է արդար դատաքննության եւ պատշաճ գործընթացի միջազգային չափանիշները:
Հայտարարությունում նշվում է, որ հոկտեմբերի 15-ին կայացած դատական լսումների ժամանակ Լեյլա եւ Արիֆ Յունուսներին տեղավորել են ապակե խցիկի մեջ, որտեղից նրանք լավ չեն լսել դատավորին: Բացի այդ, ակնհայտ էր, որ Լեյլա Յունուսն անառողջ տեսք ունի: Իր ելույթում իրավապաշտպան կինը նշել է, որ իրեն բժշկական օգնություն չեն տրամադրել:
Հիշեցնենք, որ Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը օգոստոսի 13-ին Լեյլա Յունուսին դատապարտել է 8,5, իսկ նրա ամուսին Արիֆ Յունուսին՝ 7 տարվա ազատազրկման՝ ունեցվածքի բռնագրավմամբ:




























