Լոռու մարզում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 19:00-ի սահմանում ավտովթար է տեղի ունեցել:

Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Volkswagen մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի աջ մասում կայանված Lexus մակնիշի ավտոմեքենային: Վթարի հետևանքով Volkswagen-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սպիտակի բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում աշխատում են Լոռու ճանապարհային ոստիկանները:

Լուսանկարները՝ Ալեն Գրիգորյանի