Սիրիայի մուսուլման հոգեւոր առաջնորդները երախտագիտություն են հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ ահաբեկչության դեմ պայքարում աջակցելու համար եւ նախագահ Բաշար Ասադի անունից Ղուրան են նվիրել Դամասկոսում ՌԴ դեսպանատանը տեղի ունեցած պաշտոնական ընդունելության ժամանակ։

«Այսօր մենք՝ Սիրիայում իսլամի հոգեւոր առաջնորդներս, եկել ենք այստեղ մեր երախտագիտությունը հայտնելու Վլադիմիր Պուտինին։ Մենք Ռուսաստանին աջակցում ենք Սիրիայի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերելու գործում»,- ասել է Սիրիայի վակֆերի (իսլամական ունեցվածք) գործերով նախարար Աբդել Սատար աս Սաիդը։

Դամասկոսում ՌԴ դեսպան Ալեքսանդր Կինշակն իր հերթին նորից է ընդգծել, որ Ռուսաստանը շարունակելու է աջակցել սիրիացի ժողովրդին ահաբեկչության դեմ պայքարում։