Microsoft-ը միավորվում է շվեյցարական ABB ընկերության հետ՝ համատեղ ուժերով էլեկտրական մեքենաների համար լիցքավորման ավելի արագ միջոց գտնելու նպատակով: Այս մասին գրում է VentureBeat-ը:
ABB-ն էլեկտրական մեքենաների համար լիցքավորման կայաններ է արտադրում: Microsoft-ի հետ գործընկերությունը, որն ABB-ին Azure ամպային տեխնոլոգիաներ կտրամադրի, թույլ կտա զարգացնել շվեյցարական ընկերության բիզնեսը:
«ABB-ի հետ մեր գործընկերությունը թույլ կտա հասնել «խելացի» ամպային հարթակի ստեղծման մեր նպատակին: Ակնկալում ենք, որ մեր տեխնոլոգիաներն ABB-ի տարբերանշանը կդառնան»,- Microsoft-ի զարգացման գծով փոխնախագահ Պեգգի Ջոնսոնի խոսքերն է փոխանցում Gazeta-ն:





























