Աբխազիայի նախագահ Ռաուլ Հաջիմբան, չնայած ընդդիմության պահանջին, հրաժարվել է վայր դնել լիազորությունները:

«Հանրապետության քաղաքական կուսակցություններից մեկն իմ հրաժարականն է պահանջել, բայց ես մտադիր չեմ հեռանալ իմ պաշտոնից եւ մտադիր եմ աշխատել սահմանադրական ամբողջ ժամկետով»,- հոկտեմբերի 21-ին հայտարարել է Հաջիմբան:

Ինտերֆաքսի փոխանցմամբ, ավելի վաղ «Ամցախարա» ընդդիմադիր կուսակցության արտահերթ համագումարը Ռաուլ Հաջիմբային անվստահություն էր հայտնել որպես նախագահի եւ պահանջել անհապաղ հրաժարական ներկայացնել: Եթե նախագահն առաջիկա օրերին պաշտոնից չհրաժարվի, ընդդիմադիրները մտադիր են համաժողովրդական հավաք հայտարարել: