Գեղարքունիքի մարզի Սոթք գյուղում հոկտեմբերի 15-ին 2-ամյա տղայի՝ ջրհորն ընկնելու դեպքով Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. հոկտեմբերի 15-ին ժամը 16.31-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում 2-ամյա տղա էր ընկել ջրհորը: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` տեղի ուժերով ջրհորից դուրս են բերել 2013 թ. ծնված Ա.Օ.-ի դին: