ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը զայրացրել է ամերիկացի մուսուլմաններին՝ պաշտպանելով երկրի տարածքում որոշ մզկիթների փակման գաղափարը։ Այս մասին գրում է The New York Times-ը։

Fox Business Network հեռուստաընկերության հետ հարցազրույցում Թրամփին հարցրել են. «Պե՞տք է ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում փակի որոշ մզկիթներ»։

«Ես որ միանշանակ կանեի դա»,- պատասխանել է քաղաքական գործիչը, փոխանցում է Gazeta-ն։

Դրան ի պատասխան՝ ամերիկա-իսլամական հարաբերությունների խորհուրդը հայտարարել է, որ Թրամփի բառերը ոտնահարում են կրոնի ազատության իրավունքը։