Երեւանի Վարդանանց փողոցում նախօրեին վթարի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեում որպես աշխատակազմի ղեկավար աշխատող Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին թիվ 1 համալսարանական հիվանդանոցից, որտեղ տեղափոխվել է Մկրտումյանը:

Մհեր Մկրտումյանն այժմ գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում:

Նշենք, որ 38-ամյա Մհեր Մկրտումյանն այս տարվա փետրվարին էր նշանակվել Կոմիտեի աշխատակազմի ղեկավար:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին 35-ամյա Հայկ Գ.-ն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց:

Ըստ Shamsyan.com-ի՝ ամուսինները փողոցն անցնելիս են եղել չթույլատրելի հատվածով: