Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Նարեկացի փողոցի թիվ 41 շենքի մոտակայքում «Մերսեդես» մակնիշի 41 DD 001 համարանիշով (վարորդ` 31-ամյա Գ. Ս.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ կողաշրջվել:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը ավտոմեքենայի ուղեւորներ` 51-ամյա Գ. Գ.-ն եւ 49-ամյա Գ. Բ.-ն հոսպիտալացվել են Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները անջատել են ավտոմեքենայի մարտկոցը եւ փակել գազի բալոնի փականը: