«Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի անդամներն այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Ազգային ժողովի դիմաց սկսում են շուրջօրյա բողոքի ակցիա:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ակցիայի մասնակիցները պահանջում են հանդիպում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի հետ, որպեսզի վերջինս հանդիպում կազմակերպի ԱԺ նախագահի հետ:

Թովմասյանի փոխարեն ցուցարարներին ընդունել է խորհրդարանի Քաղաքացիների ընդունելության եւ նամակների բաժնի պետ Հակոբ Հարությունյանը, որը հորդորում է դադարեցնել բողոքը:

Նշենք, որ «Ոտքի Հայաստանը» Հայաստանում արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններին հասնելու ծրագրի շրջանակում պահանջում են Ազգային Ժողովից ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի համաձայն քննարկել Սերժ Սարգսյանի պաշտոնանկության հարցը, հրապարակել 2012թ. եւ 2013թ. համապետական ընտրությունների ժամանակ Հայաստանի Հանրապետությունից բացակա քաղաքացիների ցուցակը, հրապարակել 2012թ.-ից ի վեր կառավարության կատարած բոլոր ծախսերի մասին մանրամասն տեղեկություններ։