Աֆղանստանի անվտանգության ուժերը հատուկ գործողությունների ընթացքում մեկ օրում 97 զինյալի են ոչնչացրել։ Այս մասին հայտնել է երկրի ՊՆ-ն։

«Ընդհանուր առմամբ ոչնչացվել է 97 գրոհային, այդ թվում՝ տեղացի 4 հրամանատար։ Կա 65 վիրավոր, ձերբակալվել է եւս 4-ը»,- մեջբերում է նախարարության հայտարարությունը «Սինհուա» գործակալությունը։

Հաղորդվում է, որ Աֆղանստանի կառավարական բանակն ունի 6 զոհ։

Գործողություններն իրականացվել են Քունար, Լաղման, Փարվան, Քաբուլ, Ղազնի, Հերաթ, Բադղիս եւ Հիլմենդ նահանգներում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։