Ցարական ընտանիքի սպանության մասին գործի հետաքննության շրջանակում հնարավոր է, որ կարտաշիրիմվի երկրի կայսր Ալեքսանդր երրորդի դին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քրեական կոմիտեի քրեագիտության հարցերով վարչության ավագ քրեագետ Վլադիմիր Սոլովյովը հայտնել է, որ կայսրի դին գերեզմանից կհանեն նոյեմբերի երկորդ կեսից ոչ շուտ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել Ալեքսանդր երրորդի դին արտաշիրիմելու հավանականության մասին:
Լրացուցիչ հետաքննության նպատակն է ճշգրիտ նույնականացնել թագաժառանգ Ալեքսեյի ու մեծն իշխանուհի Մարիայի աճյունները:





























