Անդրիաս Ղուկասյանը շուրջօրյա բողոքի ակցիաներ է անցկացնում, քանի որ պարապ է մնացել: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում, նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով «Ոտքի Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության այսօր առավոտից անցկացվող ակցիային:
ՀՀԿ-ական պատգամավորը նշեց, որ նախ պետք է հետաքրքրվել՝ արդյոք Անդրիաս Ղուկասյանին իր ընտանիքի անդամները սատարո՞ւմ են եւ ընտրություններին նրան կողմ քվեարկելո՞ւ են, թե ոչ:
«Պարապ ա, սաղ օրը նստացույց ա անում: Որ նախագահի իմպիչմենտ ա ուզում, հլը հարցրեք՝ քեզ ձեն կտա՞ն, որ դու իմպիչմենտ ես պահանջում: Զահլա չկա, անձրեւ ա, կգնան տուն»,- ասաց Սեյրան Սարոյանը:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանն ու «Նոր Հայաստանի» իր ընկերները մինչեւ հոկտեմբերի 29-ը շուրջօրյա բողոքի ակցիաներ են անցկացնելու ԱԺ դիմաց՝ պահանջելով Հանրապետության նախագահի հրաժարականը:





























