Կարելի է հասկանալ բռնության ենթարկվածների եւ նրանց քաղաքական դաշնակիցների անհամբերությունը, բայց  դատարան գոյություն ունի, եւ եթե գործերն այնտեղ են, ՄԻՊ-ն իրավունք չունի մեկնաբանություններ անելու: Այդ մասին, այսօր՝  հոկտեմբերի 26-ին, խորհրդարանում ասել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը՝ արձագանքելով ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությանը:

Զուրաբյանն իր ելույթում ՄԻՊ-ին մեղադրել էր նրա համար, որ նա ուշադրություն չի դարձնում ՀԱԿ առաջնորդներից մեկի՝ Արամ Մանուկյանի, ղարաբաղյան պատերազմի հերոս Վոլոդյա Ավետիսյանի եւ այլոց  քաղաքական հետապնդմանը:

«Ես իհարկե հասկանում եմ բռնության ենթարկված մարդկանց եւ նրանց քաղաքական դաշնակիցների անհամբերությունը, բայց մենք գործում ենք օրենքի տառին համապատասխան, որը հաստատվել է ձեր՝ պատգամավորներիդ կողմից: Ես եւ իմ աշխատակիցներն իրավունք չունենք գնահատական տալ դատարանում գտնվող գործի էության վերաբերյալ: Այլ հարց է, որ մենք կարող ենք պաշտպանել այն քաղաքացիներին, որոնց այս կամ այն ընթացակարգային իրավունքները մերժվել են, օրինակ՝ պաշտպանի իրավունքը», - նշել է ՄԻՊ-ը: