Թուրքիայի հարավ-արեւելյան Դիարբեքիր քաղաքում հոկտեմբերի 26-ի առավոտյան ոստիկանության իրականացրած գործողությունների ժամանակ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 7 անդամ է սպանվել։
Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում ոստիկանները գործողություն են իրականացրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման Դիարբեքիրի շտաբը համարվող տան դեմ։
Գործողության ժամանակ սպանվել է 7 ահաբեկիչ, ձերբակալվել՝ 3-ը։ Ոստիկանության գործողությունների ժամանակ սպանվել են նաեւ 2 ոստիկաններ։





























