Երեւանի Վարդանանց փողոցում հոկտեմբերի 25-ին վրաերթի ենթարկված՝ ՀՀ Գյուղատնտեսության նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի Աշխատակազմի ղեկավար Մհեր Մկրտումյանի կնոջ՝ Գայանե Մկրտումյանի վիճակը ծանր է: NEWS.am-ի թղթակիցը Թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է, որ երկուսն էլ այժմ Վերակենդանացման բաժանմունքում են, Մհեր Մկրտումյանի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր:

Հիշեցնենք, որ Երեւանում հոկտեմբերի 25-ին 35-ամյա Հայկ Գեւորգյանն իր վարած «Օպել» մակնիշի 34 SZ 789 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել ամուսիններ 38-ամյա Մհեր եւ 36-ամյա Գայանե Մկրտումյաններին: Վրաերթի ենթարկվածները շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են հիվանդանոց: